Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Այս պահի դրությամբ, Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: