Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը
Նաքերալայի լեռնանցքում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը

Նաքերալայի լեռնանցքում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Ներպետական նշանակության Քութայիսի (Մողամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ60 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է»,- ասված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։