Նաքերալայի լեռնանցքում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ Նաքերալա լեռնանցքում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է։
«Պետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի 39-62 կմ (Նաքերալա լեռնանցք) հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը, իսկ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։