Նաքերալայի լեռնանցքում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնվել է

16:35, 29.11.2024

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հայտարարությամբ, վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների տեղաշարժը ներքին պետական նշանակության Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ 39-կմ 62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում։

Գերատեսչության տվյալներով՝ արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ինչպես նշվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ, ավտոճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։

Նմանատիպ