Նաքերալայի լեռնանցքում և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է

11:01, 10.04.2026

Ձյան տեղումների պատճառով ներպետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-60-րդ կիլոմետր հատվածում (Նաքերալայի լեռնանցք) և Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Նրանց փոխանցմամբ՝ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:

Նմանատիպ