Նոր կադրեր Գաբրիել Սալոսի փողոցից, որտեղ ընթանում է հատուկ գործողություն

Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում, հատուկ գործողության վայրում շարունակվում է հավելյալ ուժերի և տեխնիկայի մոբիլիզացումը:

Հատուկ գործողություն տեղում ոստիկանությունը մերձակա տարածքը սահմանազատել է դեղին ժապավենով և այնտեղ մուտք գործելու իրավունք ոչ ոքին չի տալիս:

Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողություն է անցկացնում պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական վարչությունը:

Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, անձինք, որոնց ձերբակալման գործողությունն է ընթանում, հատուկ ստորաբաժանման ուղղությամբ կրակ են բացել:

 

ՊԱԾ-ում հայտարարում են, որ հատուկ գործողության մերձակա տարածքում բնակվող մարդկանց անվտանգության պաշտպանված է: