Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, 2026 թվականի փետրվարի 13-ին տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովի հանդիպումը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։

«Զրույցը վերաբերել է երկրների միջև հարաբերությունների խորացմանը և բարձր մակարդակի այցերի իրականացման կարևորությանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Կողմերն ընդգծել են Վրաստանի և Ուզբեկստանի համատեղ համագործակցության կարևորությունը «Միջին միջանցքի» զարգացման գործընթացում», – նշված է արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։