Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգեն. Մյունխենի համաժողովը, ինչ-որ իմաստով, եվրոպական սարսափ էր
Մյունխենի անվտանգության համաժողովը «որոշ իմաստով եվրոպական սարսափ էր», – ասում է միջոցառման տնօրեն Քրիստոֆ Հոյսգենը: Նա ասաց, որ միևնույն ժամանակ համաժողովը «մեծ պարզություն բերեց»՝ Արևմուտքը ցույց տվեց, որ «Ամերիկան Թրամփի ղեկավարությամբ ապրում է այլ մոլորակի վրա»։
«Մենք նաև նկատել ենք, որ նույնիսկ հանրապետական սենատորները շատ զգույշ են հրապարակայնորեն խոսելիս, քանի որ վախենում են իրենց նախագահից», – ասաց Հոյսգենը:
Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղ բանակցությունների մասին՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է պահպանի միասնությունը։
«Պետք է շատ ավելի ուժ ցույց տանք։ Եվրոպան ոչ միայն ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլև պետք է մշակի Ուկրաինայի անվտանգության սեփական պլանը»,- նշել է Հոյսգենը։