Մյունհենում մոտ ապագայում իր աշխատանքն է սկսելու Վրաստանի հյուպատոսարանը
Մյունհենում մոտ ապագայում իր աշխատանքն է սկսելու Վրաստանի հյուպատոսարանը

Մյունհենում գործելու է Վրաստանի հյուպատոսարանը: Վրաստանի արտաքին գործերի նախարարի լրատվությամբ, հյուպատոսական գրասենյակը բացվել է Վրաստանի պատվավոր հյուպատոս Կլաուս Հիպի օգնությամբ:

Մյունհեն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Գերմանիայի դաշնային հանրապետությունում Վրաստանի պատվավոր հյուպատոս Կլաուս Հիպի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են հենց հյուպատոսական գրասենյակի գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև զրուցել են պատվավոր հյուպատոսի պլանների և Գերմանիա-Վրաստան համագործակցության շուրջ:

Հատկանշական է, որ Մյունհենում հյուպատոսարանի բացման խնդրանքով Վրաստանի իշխանություններին են դիմել Մյունհենում բնակվող վրացիները: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հիպին գրասենյակի բացման գործուն ունեցած ավանդի համար: