Մյունհեն-Թբիլիսի-Մյունհեն կանոնավոր ավիաչվերթները կվերականգնվեն օգոստոսի 2-ից
Մյունհեն-Թբիլիսի-Մյունհեն կանոնավոր ավիաչվերթները կվերականգնվեն օգոստոսի 2-ից

Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը Վրաստանի ուղղությամբ կանոնավոր չվերթները կվերսկսի օգոստոսի 2-ից:

Քաղաքացիական ավիացիայի փոխանցմամբ, ավարտվել են տեխնիկական բանակցությունները Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Քաղաքացիական ավիացիայի և ավիաընկերության միջև:

Ավիաչվերթներն իրականացվելու են «Airbus A 319» տիպի օդանավով, շաբաթը երկու անգամ հաճախականությամբ, հետևյալ չվացուցակով.

• Մյունհեն – Թբիլիսի ուղղությամբ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի

• Թբիլիսի – Մյունհեն ուղղությամբ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: