Մյանմայի առաջնորդ, Աուն Սան Սու Չին կոչ է անում բնակչությանը բողոքել: Մյանմայի ղեկավարը, «Ժողովրդավարության ազգային լիգան» ձերբակալված առաջնորդի անունից հայտարարություն է տարածել, որում Աուն Սան Սու Չին ասում է, որ քաղաքացիները պետք է դիմակայեն ռազմական հեղաշրջմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական գործողություններն ուղղված են երկիրը բռնապետությանը վերադարձնելուն: Մյանմայի բանակը երկրի կառավարության անդամներին ձերբակալել է փետրվարի 1-ին, նորընտիր խորհրդարանի գումարվելուց ժամեր առաջ:
Մյանմայի զինված ուժերը չեն ճանաչում նոյեմբերի ընտրությունների արդյունքները: ՄԱԿ-ը Մյանմայի բանակին կոչ է անում հարգել ընտրությունների արդյունքները: ԱՄՆ-ն մտահոգված է Մյանմայի կառավարության անդամների ձերբակալությամբ: