Մյանմարում համաներում են շնորհելու 8500 բանտարկյալի

Մյանմարում համաներում են շնորհելու 8500 բանտարկյալի: Համաներման ակտը հրապարակել է երկրի նորընտիր նախագահ, ՈՒին Մինթը:

Համաներման ցուցակում չեն հայտնվել «Ռոյտերս» գործակալության երկու լրագրողներ, որոնք գտնվում են բանտարկության տակ:

Լրագրողների գործով լսումները սկսվել են հունվարից: Նրանք մեղադրվում են պետական գաղտնի ակտի մասին օրենքը խախտելու մեջ: Մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 14 տարով ազատազրկում:

Ի տարբերություն լրագրողների, համաներման ցուցակում հայտնվել են թմրանյութերի հետ կապ ունեցող մոտ 6 հազար բանտարկյալ, ինչպես նաև Մյանմարի զինված ուժերի և իրավապահ համակարգի ներկայացուցիչ մոտ 2 հազար բանտարկյալ: