Մուխրովանիում հատուկ գործողությունների ուժերի նոր ռազմաբազա կկառուցվի
Մուխրովանիում հատուկ գործողությունների ուժերի նոր ռազմաբազա կկառուցվի։
Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ բազայի մերձակայքում հիմք է դրվել հատուկ գործողության ուժերի նոր ենթակառուցվածքային օբյեկտների կառուցմանը։
Վրաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը, պաշտպանության ուժերի հրամանատարը և հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին պարկուճ են տեղադրել շենքի հիմքում։
Շինարարության ավարտից հետո հատուկ գործողության ուժերը կտեղակայվեն Մուխրովանիի նոր բազայում։ Ընդհանուր առմամբ կկառուցվի 24 նոր շենք և կվերականգնվի երեք հին շենք։ Առաջին փուլում կկառուցվեն՝ շտաբը, զորանոցը, ճաշարանը, բուժհաստատությունը, հավաքների հրապարակը, ավտոկայանատեղին և տարբեր նշանակության շինություններ։ Երկրորդ փուլը նախատեսում է ուսումնամարզական, կրթական, մարզական և հանգստի տարածքների կառուցում և տարածքի բարեկարգում։
Ժամանակակից, հատուկ գործողությունների ուժերի կենտրոնը լիովին կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ծրագրի արժեքը կազմում է մինչեւ 70 մլն լարի։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարում