Մուխրովանի բազայում ավարտվել են անհատական պաշտպանության և դիպուկահարների պատրաստման դասընթացները
Մուխրովանի բազայում ավարտվել են անհատական պաշտպանության և դիպուկահարների պատրաստման դասընթացներ
Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության մայոր Գելա Չեդիայի անվան ուսումնական կենտրոնում համատեղ ավարտվել են անհատական պաշտպանության և դիպուկահարների պատրաստման դասընթացները։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորավարժություններին ներգրավվել են նաև Ազգային գվարդիայի անձնակազմը։
«Հատուկ գործողությունների հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին շնորհավորել է զինվորականներին դժվար ու կարևոր դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Նա շնորհակալություն հայտնեց դասախոսներին՝ դասընթացներն անվտանգ և բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մասնակիցներին տրվեցին հավաստագրեր և հատուկ պատրաստված կրծքանշաններ։
Մուխրովանի բազայում Հատուկ գործողությունների հրամանատարության զինծառայողները Ազգային գվարդիայի անձնակազմի հետ միասին ցուցադրական վարժանքներ են անցկացրել։ Ըստ մոդելավորված սցենարի՝ իրականացվել են զորավարժություններում կարևոր օբյեկտի պահպանությունն ապահովելու խնդիրները»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։