Մթերքի ազգային գործակալությունը Լագոդեխիում տուգանել է անասնաբուժական դեղատուն
Կախեթիի վարչության տեսուչները պետական վերահսկողության շրջանակում ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Է.Գ.-ին պատկանող անասնաբուժական դեղատանը (գտնվում է Լագոդեխիի շրջանի Կաբալի գյուղում) և հայտնաբերված խախտումների հիմքով տուգանք նշանակել։
Ստուգման արդյունքում հաստատությունում հայտնաբերվել են ժամկետանց արտադրանք, ինչպես նաև մակնշման կանոնների խախտումներ։
Սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Մթերքի ազգային գործակալությունն ակտիվորեն ստուգում է անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտները և հորդորում սպառողներին հայտնել խախտումների մասին՝ զանգահարելով 15 01 թեժ գիծ։
Այս տեղեկատվությունը տարածել է Մթերքի ազգային գործակալությունը։