Մթերքի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը, ձեռնպահ մնալ միս և ձու գնել կասկածելի վայրերում
Մթերքի ազգային գործակալությունը և ՄԱԿ-ի մթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) կոչ են անում բնակչությանը, ձեռնպահ մնալ մսի, մսամթերքների և ձվերի գնումներից այն վայրերում, որտեղ պաշտպանված չեն հիգիենիկ նորմերը մթերքի պահպանման պայմաններում:
Ինչպես ասված է ՄԱԿ-ի մթերքի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից տարածված ռելիցում, զատկական տոներին աճում է ձվերի և մսամթերքների օգտագործման պահանջը: Այդ ֆոնին հաճախ մսի և ձվերի վաճառքը տեղի է ունենում ոչվստահելի վայրերում, որտեղ պաշտպանված չեն պահման պայմանները:
Կազմակերպության հանձնարարականով, միս գնելու ժամանակ սպառողը պետք է ուշադրություն դարձնի մի քանի պայմանի վրա. Միսը պետք է պահված լինի մաքուր և փակ սառնարանում, համապատասխան ջերմաստիճանի պաշտպանությամբ, և դրա պահման ժամկետը 48 ժամ է:
Վաճառվող մսի էտիկետի վրա պետք է գրված լինի հետևյալ լրատվությունը.
- Երկրի անվանումը (որտեղ և գտնվում է սպանդատեղը), սպանդի ճանաչման կամ պայմանականորեն ճանաչման համարը (որտեղ տեղի է ունեցել սպանդը), պատրաստման տարեթիվը և ժամը.
- Եթե միսը ստացված է Վրաստանում ծնված, մեծացած անասունից («արտադրությունը-Վրաստան»), էտիկետի վրա պետք է նշված լինի անասունի նույնականացման համարը.
- Եթե միսը ներկրված է, ապա էտիկետի վրա պետք է գրված լինի ներկրող երկրի անվանումը.
- Տարբեր մսամթերքները (տավար, ոչխար, խոզ) սառնարանում պետք է տեղավորված լինեն առանձին.
Միևնույն ժամանակ առանձին պետք է տեղավորվի տարբեր երկրներից ( Բրազիլիա, ՈՒկրաինա և այլն.) ներկրված մսամթերքը: Էտիկետը պետք է փակցված լինի երևացող տեղում:
Բացի այդ, կազմակերպությունում նշում են, որ որոշ դեպքերում զատիկի համար հավաքված ձվերը ժամկետանց են, որովհետև գործող օրենսդրության համաձայն, ձվերը պետք է շուկայում լինեն նրա ծնունդից 21 օրվա ընթացքում, իսկ եթե նրանք պահվում են 0-ից 10 աստիճանի պայմաններում, ապա այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս:
Ձու առնելու ժամանակ սպառողները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ պայմաններին.
- Ձուն պետք է գնել այնպիսի վայրում, որտեղ պահպանված են հիգիենայի նորմերը
- Եփած ձուն սառնարանում պետք է պահվի 24 ժամ, +2-6 աստիճան ռեժիմով
- Սառնարանում կամ այլ տարաներում տեղադրված ձուն պետք է լվացվի
- Այն բանի համար, որ ձուն սպառողների համար լինի անվտանգ, պետք է լավ եփվի
Մթերքի ազգային գործակալությունը և ՄԱԿ-ի մթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախատեսում են այն պայմանները, որ ոչպաշտոնական առ.տրական վայրերում, մսի և մսամթերքների գինը հնարավոր է լինի ավելի ցածր, քան մասնագիտացված խանութներում, սակայն կազմակերպություններում հայտարարում են, որ կարևոր է, որ բնակչությունը գիտենա, որ առանց վերահսկված մսի և այլ մթերքների մարդու համար հիվանդության ձեռք բերման ռիսկերը բարձր են: