Մթածմինդայի մեծամասնական շրջանում հավանաբար անց է կացվելու ընտրությունների երկրորդ տուրը
Մթածմինդայի մեծամասնական շրջանում հավանաբար անց է կացվելու ընտրությունների երկրորդ տուրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն մամուլին ներկայացրել է տվյալներ, որոնք, նրա խոսքերով արդեն ճշտված են:
«Մթածմինդայում հաշվված է բոլոր ընտրատեղամասերի տվյալները: Հաղթել է մեր թեկնածուն, Լադո Կախաձեն 40,92 տոկոսով: Այս արդյունքներով Մթածմինդայում տեղի է ունենալու երկրորդ տուրը: Մրցակիցը լինելու է Շալվա Շավգուլիձեն»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: