Մտահոգիչ է, որ բռնազավթված տարածաշրջաններում վատթարացած վիճակը ստեղծում է բռնի տեղահանված անձանց նոր ալիքի անխուսափելի վտանգ. Դավիթ Զալկալիանի
Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում իրականացրած ազգային զտման մի քանի ալիքների արդյունքում, հարյուրավոր տեղահանված և փախստական անձինք մինչև այժմ զրկված են իրենց տներ ապահով և արժանապատիվ վերադառնալու իրավունքից,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, մտահոգիչ է այն փաստը, որ բռնազավթված տարածաշրջաններում վատթարացած մարդասիրական և մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը, ստեղծում է տեղահանման նոր ալիքի վտանգ:
Ելույթ ունենալիս, Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, կիբերհարձակումը դատապարտելու համար և նշել, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմը հակասում է միջազգային նորմերին և սկզբունքներին:
«Անցյալ տարվա հոկտեմբերին, Ռուսաստանի կառավարության կողմից իրականացված լայնածավալ կիբերհարձակումները Վրաստանի կառավարության և մասնավոր հատվածի կայքերի վրա, իրենից ներկայացնում են Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի մեկ այլ հարթություն, որը հակասում է միջազգային նորմերին և սկզբունքներին: Շնորհակալ եմ մեր բոլոր միջազգային գործընկերներից, ովքեր դատապարտեցին և իրենց աջակցությունն ցուցաբերեցին մեզ: Ես կցանկանայի կոչ անել Ռուսաստանին կատարել իր ստանձնած պարտավորությունները: