Մշակույթի նախարարության շենքի վերականգնման ժամանակ հին դամբարաններում հայտնաբերված աճյունները տեղափոխվել են Հայկական պանթեոն
Մշակույթի նախարարության շենքի վերականգնման ժամանակ հին դամբարաններում հայտնաբերված աճյունները տեղափոխվել են Հայկական պանթեոն

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում նախարարության ավտոտնակի տակ հին դամբարաններում հայտնաբերված աճյունները տեղափոխվել են Խոջևանքի հայ գրողների և հասարակական գործիչների պետական ​​պանթեոն։

Գործընթացին մասնակցում էին մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, վիրահայ համայնքի անդամ Վան Բայբուրթն ու Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը։

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարության տարածքում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում ի սկզբանե հայտնաբերվել է երկու դամբարան, որից հետո նախարարությունն անմիջապես դադարեցրել է աշխատանքային գործընթացը և Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին հրավիրել տարածք։

«Հայտնաբերման մասին ծանուցում է ուղարկվել հայ համայնքին, քանի որ հայտնի է, որ նախկինում այդ տարածքում եղել է հայկական եկեղեցի, իսկ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերացվել է խորհրդային տարիներին։

Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ աճյուն։ Նրանցից երկուսը հայտնաբերվել են տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների շնորհիվ։ Ըստ մակագրության՝ մի գերեզմանը պատկանում է հայոց տաճարի քահանա Օհանեզ Տեր Պողոսյանին, իսկ մյուսը՝ կնոջը»,- ասված է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։

Նրանց հաղորդմամբ՝ նախարարության, վիրահայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակո վարդապետ Դավթյանի համաձայնությամբ բոլոր աճյունները փոխանցվել են Հայկական պանթեոն։