Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն հանդիպել է Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, առաքելության ղեկավար Արթուր Գեբալին
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն հանդիպել է Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, առաքելության ղեկավար Արթուր Գեբալին:
Մշակույթի նախարարության տեղեկատվությամբ՝ կողմերը խոսել են Վրաստանի և Լեհաստանի միջև մշակութային հարաբերությունների և դրանց հետագա խորացման հնարավորությունների մասին:
«Ընդգծվել է թատրոնի, գրականության, դասական երաժշտության, հնագիտության և թանգարանային ուղղություններով համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Լեհաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հարցին:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են գործընկերության խորացման պատրաստակամությունը:
Հանդիպմանը ներկա էր Վրաստանի մշակույթի նախարարության միջազգային հարաբերությունների դեպարտամենտի պետ Զուրաբ Բակուրաձեն», – նշված է նախարարության տեղեկատվության մեջ: