Մշակույթի և սպորտի նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի և կրթության նախարարի հետ
Մշակույթի և սպորտի նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի և կրթության նախարարի հետ

Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Թինաթին Ռուխաձեն փոխնախարար Մակա Գուրգենիձեի հետ միասին աշխատանքային հանդիպում է ունեցել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի և կրթության նախարար Դավիթ Մորգոշիայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հարցեր։ Զրույցի ընթացքում կարևորվել են ենթակառուցվածքային և այլ հարցեր, որոնք հուզում են Աբխազիայի մշակույթի նախարարությանը, նախանշվել դրանց լուծման ուղիները։

Մշակույթի նախարարը պատրաստակամություն է հայտնել օգնելու բոլոր խնդիրների լուծմանը։

Տեղեկությունը տարածում է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։