Մշակութային ժառանգության պահպանության գործակալություն – Առատ տեղումների հետևանքով Սվետիցխովելիի հարավային մասում տեղի է ունեցել փոքր քանակությամբ ջրի ներթափանցում, սակայն այս պահին տաճարին կամ որմնանկարներին լուրջ վտանգ չի սպառնում

18:23, 22.03.2025

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հայտարարություն է տարածել:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հորդառատ անձրևների հետևանքով ջուր է մտել Սվետիցխովելիի հարավային հատված։

Գործակալության տվյալներով՝ տաճարին կամ որմնանկարներին լուրջ վտանգ չի սպառնում։

«Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ հորդառատ տեղումների հետևանքով Սվետիցխովելիի հարավային մասում փոքր քանակությամբ ջրի ներթափանցում է տեղի ունեցել: Իրավիճակը գնահատելու համար անմիջապես դեպքի վայր են ժամանել Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մոնիտորինգի խմբերը: Այս պահին տաճարին և որմնանկարներին լուրջ վտանգ չի սպառնում:

Գործակալությունն աշխատում է մասնագետների հետ հետագա միջոցառումների վրա՝ թույլ չտալու համար ջրի նորից մուտքը տաճար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ