Մոզամբիկի նախագահ - Աղետի հետևանքով զոհերի թիվը հնարավոր է գերազանցի հազարը

Մոզամբիկում փոթորիկի և ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հնարավոր է գերազանցի հազարը,- այս մասին հայտարարել է Մոզամբիկի նախագահ Ֆիլիպե Բյուսին:

Նրա խոսքով, ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, անհետացել են ամբողջական գյուղեր: Նախագահը նշել է, որ աղետի հետևանքով տուժած շրջաններում ուղղաթիռով շրջայց կատարելու ժամանակ նա ջրի մեջ տեսել է դիակներ:

Պաշտոնական տվյալներով, «Իդայ» ցիկլոնի հետևանքով, Մոզամբիկում զոհվել է 84 մարդ:

«Կարմիր խաչի» տվյալներով, ցիկլոնը գրեթե ամբողջությամբ ոնչացրել է Մոզամբիկի Բեյրա նավահանգստային քաղաքը: Քաղաքը, որում ապրում է կես միլիոն մարդ, մնացել է առանց էլեկտրաէներգիայի: