Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են Ռուսաստանի միջուկային պաշտպանության ուժերի ղեկավարն ու նրա օգնականը

10:23, 17.12.2024

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Այս մասին տեղեկությունը տարածում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել  բնակելի տան մուտքի մոտ։ Պայթյունի հետեւանքով զոհվել է նաեւ Իգոր Կիրիլովի օգնականը։ Տեղում աշխատում են քննիչները, քրեագետներն ու օպերատիվ ծառայությունները։

Նմանատիպ