Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մոտ 30 քաղաքներում կայացել է Բորիս Նեմցովի հիշատակի երթ
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մոտ 30 քաղաքներում կայացել է Բորիս Նեմցովի հիշատակի երթ

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մոտ 30 քաղաքներում կայացել է Բորիս Նեմցովի հիշատակի երթ:

Մոսկվայում կայացած երթին մասնակցել են Ալեքսեյ Նավալնին, Քսենյա Սոբչակը, Իլյա Յաշինը և Գրիգորի Յավլինսկին:

Ցուցարարները պահանջել են Ռուսաստանի իշխանություններից հայտնաբերել քաղաքական գործչի սպանության պատվիրատուին և պատժել նրան: Ցուցարարները ծաղիկներ են տարել Մոսկվորեցկիի կամրջի վրա, այնտեղ, որտեղ սպանել էին Բորիս Նեմցովին:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Մոսկվայում ցույցին մասնակցել է մոտ 4,5 հազար մարդ:

Հիշեցնենք, Բորիս Նեմցովին սպանել էին 2015 թ. փետրվարի 27-ին Մոսկվայում, Կռեմլի մոտակայքում: Մի քանի օր անց իրավապահները նրա սպանության հետ առընչություն ունենալու մեղադրանքով ձերբակալել էին 5 չեչենի: 2017 թ. հուլիսին դատարանը նրանց մեղավոր է ճանաչել և դատապարտել 11-ից 20 տարով ազատազրկման: