Մոսկվայում մասշտաբային բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են ավելի քան 220 մարդու

Մոսկվայում մասշտաբային բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են ավելի քան 220 հոգու:

Տարածված տեղեկությամբ, ցուցարարները փորձում էին իրավապահներից թաքնվել եկեղեցիներում և հյուրանոցներում: Ռուսական մամուլը գրում է, որ ոստիկանությունից բացի Մոսկվայի կենտրոնում են նաև «կանաչ մարդիկ», որոնք կրում են կանաչ հագուստ և ներքին զորքի հատուկջոկատայիններն են:

Վերջին տվյալներով, Մոսկվայում անցկացված ցույցին մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ: Մոսկվայում ընթացող ձերբակալությունների ժամանակ Ռուսաստանի նախագահը գտնվում էր բռնագրավված Ղրիմում:

Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն մի քանի շաբաթ է անցկացվում են բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում են քաղաքային դումայում անկախ թեկնածուներին արգելափակելու և ցուցարարներին ձերբակալելու դեմ, սակայն շատ հաճախ ցույցերն ավարտվում են մասսայական ձերբակալություններով: