Մոսկվայում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կնոջը
Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիա Նավալնայան: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը»:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տասնյակ քաղաքներում Նավալնիին աջակցող ցույցերին բերման ենթարկվածների թիվն արդեն գերազանցել է 1 600-ը: Տվյալները հրապարակել է «ՕՎԴ ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աշխատում է Ռուսաստանում քաղաքական հետապնդումների հարցերով: