Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը: Տեղեկատվությունը տարածում է «Էխո Մոսկվին»:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Յուլյա Նավալնայան եկել էր մասնակցելու իր ամուսնուն սատարող ցույցին, երբ նա ձերբակալվեց իրավապահների կողմից:
Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են անց կացվում Ռուսաստանի տասնյակ քաղաքներում:
Մոսկվայում մոտ 200 ցուցարար է ձերբակալվել: Ամբողջ Ռուսաստանում ձերբակալվածների թիվը հասնում է հազարի: