Մոսկվայում չեն բացառում Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը, սակայն հայտարարում են, որ հանդիպման համար անհրաժեշտ է լավ պատրաստվել
Մոսկվայում չեն բացառում Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը, սակայն հայտարարում են, որ հանդիպման համար անհրաժեշտ է լավ պատրաստվել

Մոսկվայում չեն բացառում Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

Կարասինի խոսքով, բարձր մակարդակի հանդիպման համար անհրաժեշտ է լավ պատրաստվել:

«Տեսականորեն հնարավոր է ցանկացած մակարդակի հանդիպում, այդ թվում բարձրագույն, սակայն դրա համար անհրաժեշտ է պատրաստվել»,- հայտարարել է Գրիգորի Կարասինը հարցին, հանրավոր է, թե ոչ ընթացիկ տարում Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը: