Մոսկվայում բողոքի ցույցին ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին
Մոսկվայում ընթացող բողոքի ակցիային ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ և հակակառավարական ակցիաների կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնիին:
Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից երկու օր առաջ բողոքի ցույցեր են անցկացվում Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Ակցիայի գլխավոր կարգախոսն է – «Նա մեր թագավորը չէ»:
Պետերբուրգում, Մոսկվայում և Սիբիրի մի քանի քաղաքում ձերբակալված են տասնյակ մարդիկ:
Ցուցարարները համարում են, որ Վլադիմիր Պուտինը անօրինական ղեկավար է:
Պուտինի երդմնակալությունը կայանալու է մայիսի 7-ին: