Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են սկսվել

22:34, 22.09.2025

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Մոսկվայում և Մոսկվայի մարզում իրականացվել է անօդաչու թռչող սարքերով հարձակում։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։

Նրա խոսքով՝ քաղաքի երկնքում խոցվել է ընդհանուր հաշվով ինը անօդաչու սարք։

Միևնույն ժամանակ, տեղական թելեգրամյան ալիքներում տարածվում էր տեղեկություն, որ քաղաքային տարածքի վերևում անօդաչու սարքեր են շրջում։

Այս պահի դրությամբ վնասների կամ զոհերի մասին տեղեկություն չկա։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Շերեմետևոյի օդանավակայանում ժամանակավորապես սահմանվել են թռիչք-վայրէջքի սահմանափակումներ։

Նմանատիպ