Մոսկվայի քաղաքապետ. Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի վրա թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվել են, վնասվել է նավթավերամշակման գործարան, զոհեր չկան

11:50, 16.06.2026

Մոսկվայի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ըստ լրատվամիջոցների՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:45-ին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հարձակումը հրդեհ է առաջացրել նավթավերամշակման գործարանում։

«Վերջին 24 ժամվա ընթացքում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումները Մոսկվայի վրա շարունակվել են: Մեկ անօդաչու թռչող սարքը վնասել է նավթավերամշակման գործարանը: Զոհեր չկան: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ», – ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Նմանատիպ