Մոսկվայի և Լենինգրադի մարզերի վրա գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել
Մոսկվայի և Լենինգրադի մարզերի վրա գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել

Անցած գիշերվա ընթացքում Մոսկվայի և Լենինգրադի մարզերի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ դրանցից մի քանիսը հաջողվել է խոցել։

Հարձակման պատճառով Մոսկվայի մի քանի օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են չվերթները։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված անօդաչու սարքը վնասազերծվել է պաշտպանական համակարգերի կողմից։

«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու սարք են խոցել։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում», – հայտարարել է Սերգեյ Սոբյանինը։

Բացի այդ, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հայտարարության համաձայն՝ քաղաքի երկնքում խոցվել է յոթ անօդաչու սարք։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։