Մոսկվան Եվրամիության կողմից պատժամիջոցների ընդլայնումն անպատասխան չի թողնի. Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Եվրամիության կողմից պատժամիջոցների ընդլայնումն անպատասխան չի թողնի: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը:
Հայտարարությունում նշված է, որ Եվրամիության դիրքորոշումը, Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումը և ուժի անհիմ կիրառման մասին, իրականությանը չի համապատասխանում: Հենց այդ պատճառով, ռուսական կողմը Եվրոպական միության կողմից սահմանված միջոցներն անպատասխան չի թողնի:
Մարտի 15-ին Եվրամիությունը Քերչ նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով Ռուսաստանի դեմ ընդլայնվել են պատժամիջոցները:
Մարտի 15-ին, նույն միջոցներն են ձեռնարկել նաև Ամերիկայի Միացյալ նահանգները և Կանադան: