Մոնտենեգրոն վիզային ռեժիմ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար, իսկ նոր կարգավորումները կգործեն նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի քաղաքացիների համար

19:09, 27.07.2026

Մոնտենեգրոյի իշխանությունները վիզային ռեժիմ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։

Որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

Նոր կարգավորումները կվերաբերեն նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի քաղաքացիներին։ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ,  երկիրը իր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնում է Եվրամիության քաղաքականությանը։

Հարկ է նշել, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Մոնտենեգրոն այն երկրներից մեկն էր, որտեղ տեղի ունեցավ Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսք, որը մեծապես պայմանավորված էր առանց վիզայի ռեժիմով։

Վիզային ռեժիմի մոտալուտ ներդրման մասին տեղեկատվության տարածման ֆոնին, տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ մոտ 14 հազար ռուս արդեն լքել է երկիրը։

Նմանատիպ