Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են հինգ կուսակցություն, չորս կոալիցիա և չորս անկախ թեկնածու։ Նրանք կփորձեն մեծամասնություն, կամ 51 տեղ ստանալ 101 տեղանոց խորհրդարանում։
Նախնական հարցումները ցույց են տալիս, որ հիմնական դիմակայությունը կընթանա երկու քաղաքական ուժերի՝ գործող նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցության» և նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» միջև։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ենթադրվում է, որ իշխող կուսակցությունը չի կարողանա մեծամասնություն ստանալ ներկայիս խորհրդարանական ընտրություններում և ստիպված կլինի կոալիցիա կազմել ավելի փոքր կազմավորումների հետ, որոնք կհաղթահարեն համապատասխան շեմը։
Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 21:00-ին, իսկ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին։