Մոլդովայում գտել են «Գերան-2» տեսակի ռուսական դրոնի մասեր

10:24, 06.08.2026
Մոլդովայում՝ Կահուլի շրջանի Վալենի գյուղի մոտ, գտել են «Գերան-2» տեսակի ռուսական դրոնի մասեր։
Տեղական ոստիկանության տեղեկատվությամբ՝ բեկորները հայտնաբերել են իրավապահ մարմինները։
Նրանց հաղորդմամբ՝ դուրս բերված բեկորների, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների, պատրաստման ժամանակ օգտագործված նյութերի և հայտնաբերված մակնշման նախնական զննման հիման վրա փորձագետները սահմանել են, որ գործը վերաբերում է «Գերան-2»-ին։
Այժմ պայթուցիկ նյութերի և տեխնիկական փորձաքննության բաժնի մասնագետները հետաքննում են գործի բոլոր հանգամանքները։

Նմանատիպ