Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Մոլդովայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Երկրի մասշտաբով բացված է 2018 ընտրատեղամաս: Մոլդովացիները նոր խորհրդարան են ընտրում այսպես կոչված խառը համակարգով ՝ 50 պատգամավոր կուսակցական ցուցակով, իսկ 51-ը մեկմանդատային շրջանների համաձայն:

Ընտրություններին մասնակցում է 15 քաղաքական միավորում և 321 մեծամասնական պատգամավոր: Նախնական հարցումներով խորհրդարան կմտնի երեք կուսակցություն: Դրանք են ՝ սոցիալիստները, իշխող ժողովրդավարական կուսակցությունը և ընդիմադիր միությունը, որը իրար է միավորում «գործողություն և համերաշխություն» և «արժանապատվություն և արդարություն» կուսակցությունները:

Խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ, Մոլդովայում անց է կացվում կոնսուլտացիոն հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է որոշեն, ցանկանում են թե ոչ օրենսդրական մարմնում պատգամավորների քանակը նվազեցնել մինչև 61-ը:

Ընտրությունների կապակցությամբ կենտրոնացված են մեծ քանակությամբ իրավապահներ: Հասարակական կարգը պահպանում է չորս հազար ոստիկան:

Ընտրությունների առաջին նախնական արդյունքները հայտնի կլինեն ուշ երեկոյան: Խորհրդարան մտնելու համար, կուսակցությունները պետք է հաղթահարեն 6 տոկոսանոց պատնեշը: