Մոլդովայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Մոլդովայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր, Մոլդովայում անց է կացվում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի առաջին դեմքի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ ՝ գործող նախագահ Իգոր Դոդոնը և նախկին վարչապետ Մայա Սանդուն:

Ընտրությունների առաջին փուլում Սանդուն հավաքել է ընտրողների 36,16 տոկոսի աջակցությունը: Իսկ գործող նախագահ Իգոր Դոդոնը ՝ 32,61 տոկոս:

Երկրի ողջ տարածքում 2 000 ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին: Համավարակի պատճառով ընտրատեղամասեր այցելած ընտրողներին բաժանում են շնչադիմակներ, ինչպես նաև անհրաժեշտ է, որ ընտրողները ընտրատեղամաս գան իրենց սեփական գրիչներով:

Մոլդովայի նախագահական ընտրություններին հետևում են 2 000 տեղական և 300 միջազգային դիտորդներ: