Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Ռուսաստանին մեղադրել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ճնշում գործադրելու մեջ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Ռուսաստանին մեղադրել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ճնշում գործադրելու մեջ: Անդրիան Կանդույի խոսքերով, մինչ Մոլդովայում ծրագրված ընտրությունները, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ձեռք բերված համաձայնությունը, այդ թվում գյուղատնտեսական մթերքների վրա սակագների հանումը, կրում էին քաղաքական բնույթ:

Զուգահեռաբար հայտարարություն են արել Մոլդովայի ընդիմությունում, որոնց անդամները կառավարությանը մեղադրում են ճնշումների մեջ և խախտումներ հայտնաբերելու դեպքում սպառնում են բողոքի ցույցերով:

Հիշեցնենք, որ այսօր Մոլդովայում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ: Քաղաքացիները ընտրում են 101 մարդուց բաղկացած օրենսդրական մարմինը այսպես կոչված խառը համակարգով: