Մոլդովայի վարչապետ. Մենք ձգտում ենք ինտեգրվել ԵՄ-ին, բայց չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին
Մենք ձգտում ենք միանալ Եվրամիությանը, բայց չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին,- «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։
Մոլդովայի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի չեզոքության սկզբունքներն արտացոլված են սահմանադրության մեջ։
«Հաշվի առնելով տարածաշրջանի անվտանգության իրավիճակը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալը շատ կարևոր ազդանշան կլինի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրած երկրների համար՝ ազդանշան, որ նրանց սպասում են ազատ աշխարհում»,- ասել է Նատալյա Գավրիլիցան։