Մոլդովայի սահմանային ծառայությունը օկուպացված Աբխազիայի պատվիրակությանը թույլ չի տվել մուտք գործել երկիր

Մոլդովայի սահմանային ծառայությունը չի թողել օկուպացված Աբխազիայի պատվիրակությանը չի թողել Քիշնևի օդանավակայան: Տեղեկությունն այս մասին տարածում  է մոլդովական և ռուսական մեդիան:

Աբխազիայի դե ֆակտո իշխանության պատվիրակությունը, որը գլխավորում էր Գուդաութայի շրջանի վարչության «ղեկավար» Ռուսլան Լադարիան, չճանաչված Մերձդնեստր էր մեկնում տոնական միջոցառմանը ներկա գտնվելու համար: Լադարիայի հետ միասին պատվիրակության կազմում էին Աբխազիայում չճանաչված Մերձդնեստրի ներկայացուցիչ Գարի Կուպալբան:

Օկուպացված Աբխազիայի «պատվիրակությունը» ուղևորվում էր Մերձդնեստրի Դուբոսար քաղաքի տոնակատարությանը: