Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնում է երկրի օդային տարածք հինգ անօդաչու թռչող սարքերի ներխուժման մասին
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հինգ անօդաչու թռչող սարքեր խախտել են Մոլդովայի օդային տարածքը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը տարբեր ժամանակներում հատել են Ուկրաինայից Մոլդովա սահմանը, ապա վերադարձել Ուկրաինա կամ անհետացել են ռադարներից։
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երկրի օդային տարածք չարտոնված ներխուժումները Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ավիահարվածների արդյունք են։
«Ազգային իշխանությունները, գործընկերների հետ համատեղ, շարունակում են վերահսկել օդային տարածքը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար», – հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։