Մոլդովայի Նիժնեյ Կուգուրեշտի գյուղի տան տանիքին հայտնաբերվել է վթարի ենթարկված անօդաչու թռչող սարք
Մոլդովայի Նիժնեյ Կուգուրեշտի գյուղի տան տանիքին հայտնաբերվել է վթարի ենթարկված անօդաչու թռչող սարք

Մոլդովայի հյուսիսում գտնվող Նիժնեյ Ցուգուրեշտի գյուղում տան տանիքին անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել, որը կործանվել է։ Մոլդովական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայություններ, և տարածքը շրջափակված է։

Երեկ երեկոյան Ռուսաստանի ռազմական ուժերը համատեղ հարձակում են սկսել Ուկրաինայի վրա՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

Մոլդովայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վեց անօդաչու թռչող սարք խախտել է Մոլդովայի օդային տարածքը։ Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առաջին «Շահեդ» անօդաչու թռչողը թռչում էր մոտ 1500 մետր բարձրության վրա՝ Վինոգրադովցա-Վուլկանեշտի ուղղությամբ, որից հետո այն հատել է Ռումինիայի սահմանը Կահուլի շրջանում։ Դրանից հետո Մոլդովայի ազգային բանակի հսկողության համակարգերը հայտնաբերել են ևս հինգ անօդաչու թռչող սարք։ Դրանցից մեկը կործանվել է Նիժնեյ Ցուգուրեշտի գյուղում։