Մոլդովայի նախագահի մոտ դադարեցվել են իրավասությունները
Մոլդովայի նախագահի մոտ դադարեցվել են իրավասությունները

Մոլդովայի նախագահի մոտ դադարեցվել են իրավասությունները: Որոշումը ընդունել է երկրի սահմանադրական դատարանը:

Պատճառը Իգոր Դոդոնի կողմից նոր նախարարներ նշանակելուց հրաժարվելն է:

Հիշեցնենք, Իգոր Դոդոնը մի քանի օր առաջ հրաժարվել է նշանակել երկու նոր նախարարի, որից հետո իշխող կուսակցությունը դիմել է սահմանադրական դատարանին ժամանակավորապես դադարեցնել նրա իրավասությունները, որպեսզի նախարարներին հաստատի խորհրդարանի նախագահը:

Մինչ այդ Դոդոնը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն պաշտոնից հեռացվել են առողջապահության և գյուղատնեսության նախարարները: