Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո Մայա Սանդուի կուսակցությունը հավաքել է ձայների 50.2 տոկոսը և կստանա պարզ խորհրդարանական մեծամասնություն
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո Մայա Սանդուի կուսակցությունը հավաքել է ձայների 50.2 տոկոսը և կստանա պարզ խորհրդարանական մեծամասնություն

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների 100%-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ գործող նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը ստացել է ձայների 50.2 տոկոսը: Նախկին նախագահ Իգոր Դոդոնի «Հայրենասիրական դաշինքը» երկրորդ տեղում է՝ 24.17 տոկոսով։

«Այլընտրանք» դաշինքը ստացել է ձայների 7.96 տոկոսը, «Մեր կուսակցությունը»՝ 6.2 տոկոսը, իսկ «Արժանապատվության և ճշմարտության հարթակը»՝ 5.62 տոկոսը: Համապատասխանաբար, Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կստանա պարզ խորհրդարանական մեծամասնություն՝ 55 տեղ։

«Հայրենասիրական դաշինքը» կունենա 26 պատգամավոր, «Այլընտրանք» դաշինքը՝ ութ, իսկ «Մեր կուսակցությունը» և «Արժանապատվության և ճշմարտության հարթակը» խորհրդարան կմտնեն վեցական տեղով։

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 52 տոկոսը։