Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում խորհրդարանական ընտրությունները կայացել են, ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33%-ը
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում խորհրդարանական ընտրությունները կայացել են, ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33%-ը

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում խորհրդարանական ընտրությունները կայացել են, ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33%-ը։ ԿԸՀ տվյալներով՝ Մոլդովայում բնակվող 834,000 մարդ և արտասահմանում բնակվող ավելի քան 132,000 մոլդովացի մասնակցել է քվեարկությանը։ Բոլոր ակտիվ ընտրողները 36-ից 55 տարեկան քաղաքացիներ են։

Մոլդովայի մայրաքաղաքում ընտրողների մասնակցությունը կազմել է 33.8%։

Տեղեկության համար՝ այսօր Մոլդովայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 23 սուբյեկտ, այդ թվում՝ 15 կուսակցություն, չորս ընտրական դաշինք և չորս անկախ թեկնածու։

Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկել է քաղաքացիների ավելի քան 30%-ը։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%, դաշինքները՝ 7%, իսկ անկախ թեկնածուները՝ 2% շեմը։