Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների գրեթե 100 տոկոսի հաշվարկից հետո Մայա Սանդուի կուսակցությունը առաջին տեղում է՝ ձայների 50.03 տոկոսով

10:11, 29.09.2025

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների գրեթե 100 տոկոսի հաշվարկից հետո առաջին տեղում է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ ձայների 50.03 տոկոսով։ Երկրորդ տեղում է նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը»՝ 24.26 տոկոսով։ Մայրաքաղաքի քաղաքապետի գլխավորած «Այլընտրանք» դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և զբաղեցնում է երրորդ տեղը՝ 7.99 տոկոսով։ «Մեր կուսակցությունը» չորրորդ տեղում է՝ 6.21 տոկոսով։ «Արժանապատվության և ճշմարտության հարթակ» կուսակցությունը հինգերորդ տեղում է՝ 5.63 տոկոսով։

Մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, լրատվամիջոցները կանխատեսում են, որ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կհաղթահարի պարզ խորհրդարանական մեծամասնություն՝ 52 տեղ։ «Հայրենասիրական դաշինքը» կունենա 28 պատգամավոր, «Այլընտրանք» դաշինքը՝ ինը, իսկ «Մեր կուսակցությունը» և «Արժանապատվության և ճշմարտության հարթակը» խորհրդարան կմտնեն վեցական տեղով։

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 52 տոկոսը։

Նմանատիպ