Մոլդովան հնարավոր է պահանջի Խորհրդային Միության կողմից երկրի բռնազավթումից հասցված վնասի փոխհատուցումը
Մոլդովան հաշվելու է Ռուսաստանից հասցված վնասը,-այս մասին գրում է Latvijas Avize գործակալությունը:
Մամուլի լրատվությամբ, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուի խոսքերով, խոսքը գնում է միլիարդավոր դոլարների մասին: Կանդուի հայտարարությամբ Քիշնևը պատրաստ է դիմել միջազգային իրավաբանական ընկերությանը, որը հաստատելու է 25 տարվա ընթացքում երկրում ռուսական զինված ուժերի ներկայությունից հասցված վնասը:
Բացի այդ Կանդուն չի բացառել, որ Մոլդովան պահանջի նաև Խորհրդային Միության կողմից երկրի բռնազավթումից հասցված վնասի փոխհատուցումը:
«Մեր ժողովուրդը տանջվել է արտաքսումների, սովի և այլ հանցանքների պատճառով, որը իրականացնում էր կոմունիստական ռեժիմը: Հնարավոր է մենք հիմնենք հանձնաժողով, որը կհաշվի մեր ժողովրդին հասցված վնասի չափսերը»,- հայտարարել է Կանդուն:
Նրա խոսքերով այսօր շատ լավ է երևում թե ինչ ազդեցություն ունի Ռուսաստանը մոլդովական մամուլի վրա:
Կանդուի հայտարարությամբ, Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով, Մոլդովայում խստանում են արտասահմանյան երկրներից ֆինանսավորված ոչկառավարական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկության վերահսկման մեխանիզմները:
Հեղինակ -
Edgar Barsegyan