Մոլդովան չի բացառում, որ անօրինական զենքը երկիր է մտել չճանաչված Մերձդնեստրից
Մոլդովան չի բացառում, որ անօրինական զենքը երկիր է մտել չճանաչված Մերձդնեստրից

Մոլդովան չի բացառում, որ անօրինական զենքը երկիր է մտել չճանաչված Մերձդնեստրից, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Դանիելա Միսաիլ-Նիկիտինը։

Նախարարի խոսքով՝ մաքսային ծառայությունում զինամթերքի մաքսանենգությունը առաջին գրանցված դեպքն է։

«Այս զենքն ու զինամթերքը երկիր էին մտնում խմբաքանակներով։ Կարևոր է հաշվի առնել, որ հարևան երկրում պատերազմ է ընթանում, ինչը մեծացնում է նման իրերի Մոլդովայում գտնվելու ռիսկը։ Սա իսկապես առաջին նման դեպքն է», – ասել է Նիկիտինը։

Նա ասաց, որ Մոլդովան պետք է աշխատի սահմանային վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և կատարելագործման ուղղությամբ։ Նա ասաց, որ իշխանությունները քննարկում են մի քանի տարբերակ, թե ինչպես կարող էին զենքերը մուտք գործել երկիր։

«Մենք ունենք սահմանի մի հատված, որը չի վերահսկվում սահմանադրական մարմինների կողմից։ Իհարկե, զենքը կարող էր երկիր մուտք գործել այս հատվածով։ Ես նկատի ունեմ Ուկրաինայի և Մերձդնեստրի ձախափնյա շրջանի միջև ընկած հատվածը։ Ուկրաինայում պատերազմի պատճառով երկրի սահմանային ծառայությունը մասամբ ներգրավված է ռազմական գործողություններում, և սահմանային վերահսկողությունը պակաս խիստ է», – նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ Մոլդովայի քաղաքացու վարած զինամթերք տեղափոխող բեռնատարը կանգնեցվել է նոյեմբերի 20-ին, երբ այն մուտք էր գործել Ռումինիա։ Այս գործով Մոլդովայում ձերբակալվել է չորս մարդ։ Բեռնատարի վարորդը, որը հինգերորդ կասկածյալն է, ձերբակալվել է Ռումինիայում։ Մոլդովայի գլխավոր դատախազության տվյալներով՝ հետևյալ իրերը ճանաչվել են որպես իրեղեն ապացույցներ՝ 18 զինամթերքի բաղադրիչ, ութ ամբողջական զինամթերքի տարր, «երկիր-օդ» դասի արձակիչ և «Գերան 2» անօդաչու թռչող սարք։